Սիրիայում հրասայլերը ներխուժել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող Համա քաղաքը՝ սպանելով տասնյակ մարդկանց։
Ծանր փոխհրաձգություն է սկսվել Համայում, որտեղ անց են կացվել նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ամենաբազմամարդ բողոքի ցույցերը։
Ասադը փորձում է բռնությամբ խեղդել մարտ ամսից իր 11-ամյա կառավարման դեմ սկսված խաղաղ ապստամբությունը։
Բանակային ուժերն այս ընթացքում սպանել են 16ՕՕ քաղաքացու։ Կառավարությունն այս բոլոր բռնությունների մեղքը փորձում է բարդել ահաբեկիչների ու զինված խմբավորումների վրա, որոնք ըստ կառավարության, սպանել են անվտանգության ուժերի հարյուրավոր ծառայողների։
Այսօր դժվար է հավելյալ մանրամասնություններ ստանալ Սիրիայում զարգացող իրադարձությունների ու զոհերի ստույգ թվի մասին, քանի որ կառավարությունն արգելել է արտասահմանյան լրատվական գործակալությունների մուտքը Սիրիա։