Մատչելի հղումներ

Սիրիայի Հոմս քաղաքում իրականացված գրոհի արդյունքում 9Օ մարդ է զոհվել


Սիրիայի ակտիվիստները հայտարարում են, որ Հոմս քաղաքում կառավարական ուժերի կողմից ուրբաթ օրն իրականացված գրոհի արդյունքում ավելի քան 9Օ մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ։

Դամասկոսը հայտարարում է, որ անհայտ ՝՝ահաբեկիչներն՛՛ են կրում գրոհի պատասխանատվությունը։ Այս գրոհը նախագահ Բաշար ալ Ասադի դեմ 15 ամիս շարունակվող գրոհներից ամենամահաբերն էր։
ՄԱԿ-ի մի պատվիրակություն է ժամանել դեպքի վայր՝ սպանությունների կապակցությամբ հետաքննություն իրականացնելու նպատակով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը եւ Արաբական լիգայի դեսպանորդ Քոֆի Աննանը դատապարտել են բռնությունները՝ դրանք համարելով ՝՝ուժի անարդար ու անարդարացի կիրառում։

ՄԱԿ-ի տվյալներով 2Օ11 թվականի մարտ ամսից ի վեր Սիրիայի կառավարության դեմ սկսված բախումների արդյունքում այս երկրում ավելի սպանվել է ավելի քան 1Օ հազար մարդ։

XS
SM
MD
LG