Մատչելի հղումներ

ՄԱԿ. Սիրիայում 1,5 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի


yria support protest
yria support protest
Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայում մարդասիրական օգնության կարիք ունի երկրի մոտ 1,5 միլիոն քաղաքացի:

Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ավելի վաղ հրապարակվել է տեղեկություն, որի համաձայն մարդասիրական օգնության կարիք ունի Սիրիայի մոտ 1 միլիոն բնակիչ:

ՄԱԿ-ն այս ամսվա սկզբին պայմանավորվածություն էր ձեռք բերել Սիրիայի իշխանությունների հետ երկրում մարդասիրական օգնության տրամադրման կենտրոններ ստեղծելու մասին, որպեսզի հնարավոր դառնա տարրական ապրանքներ և պաշտպանություն տրամադրել դրանց կարիքն ունեցող քաղաքացիական անձանց:

ՄԱԿ-ը սակայն նշել է, որ այս տարածքներ հնարավոր չէր ուղարկել կազմակերպության աշխատողներին՝ չդադարող բախումների պատճառով, որոնք շարունակվել են նաև ուրբաթ օրը:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ Հոմս քաղաքում, որը լքելու հնարավորություն չունեն անօթևան մնացած քաղաքացիական հարյուրավոր անձինք, վերսկսվել են բախումները կառավարական ստորաբաժանումների և ապստամբների միջև:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հինգշաբթի օրը դադարեցրել է Հոմսից քաղաքացիական անձանց էվակուացնելու փորձերը՝ հրազենային չդադարող խիտ կրակի պատճառով: Կազմակերպությունը նշել է, որ վերսկսելու է իր ջանքերն այն ժամանակ, երբ դրա համար ստեղծվեն համապատասխան պայմաններ:

Այս ընթացքում Հորդանանի իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել Սիրիայի օդուժի փախուստի դիմած օդաչու, գնդապետ Հասան ալ-Համադեին, որը երկրի հարավում կատարում էր ուսումնական թռիչք «ՄիԳ-21» մակնիշի կործանիչով:

Սիրիայի կառավարությունը «դասալիք և դավաճան» է անվանել ալ-Համադեին և դիմել Հորդանանի իշխանություններին՝ փորձելով վերադարձնել օդանավը:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը գովասանքի է արժանացրել սիրիացի օդաչուի գործողությունները՝ «ծայրահեղ խիզախություն» անվանելով դրանք:
XS
SM
MD
LG