Մատչելի հղումներ

Սիրիայի կառավարությունը սպառնացել է դուրս գալ բանակցություններից


ՄԱԿ-ի խոսնակ Ալեսանդրա Վերուչին որևէ տեղեկություն չի տրամադրել Սիրիայի ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների միջև հանդիպման մասին

Սիրիայի կառավարությունը սպառնացել է դուրս գալ երկրի ընդդիմության հետ խաղաղության բանակցություններից, եթե երկու կողմերը մինչև շաբաթ օրը չանցկացնեն «լուրջ հանդիպումներ»:

Նման հայտարարություն հեռարձակվել է Սիրիայի պետական հեռուստատեսությամբ այն բանից հետո, երբ Ժնևում ուրբաթ օրը պաշտոնապես մեկնարկած խաղաղության բանակցությունների ընթացքում երկու կողմերին չի հաջողվել հանդիպել երես առ երես:

Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները դրա փոխարեն առանձին հանդիպումներ են անցկացնում ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բարահիմիի հետ, որը հույս է հայտնել, որ ուրբաթ օրն ավելի ուշ իրեն կհաջողվի բանակցությունների սեղանի շուրջ բերել Սիրիայում հակամարտող կողմերին:

ՄԱԿ-ի խոսնակ Ալեսանդրա Վերուչին սակայն որևէ տեղեկություն չի տրամադրել Սիրիայի ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների միջև հանդիպման մասին՝ փոխարենը նշելով, որ Բրահիմին կհանդիպի կողմերի հետ առանձին, ապա մամուլի ասուլիս կանցկացնի օրվա վերջին կանցկացնի:

«Այս պահին զուգահեռ որևէ հանդիպումներ չեն անցկացվում: Մենք քայլ առ քայլ ենք առաջ շարժվում: Գործընթացը դեռևս ձևավորման փուլում է, ու չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա գալիք մի քանի օրվա ընթացքում», - ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
XS
SM
MD
LG