Մատչելի հղումներ

Սիրիայում չդադարող բախումները տեղափոխվել են Լիբանան


Լիբանանի պաշտոնատար անձանց համաձայն, երկրի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել է առնվազն երկու մարդ՝ այսպիսով ավելացնելով մտահոգություններն այն մասին, որ Սիրիայում չդադարող բախումները տեղափոխվել են հարևան Լիբանան:

Պաշտոնատար անձանց համաձայն, մայրաքաղաքի Թարիք ալ-Ջադիդեհ թաղամասում երկուշաբթի օրը զինյալների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում կիրառվել են գնդացիրներ, բախումների մասնակիցներն արգելափակել են ճանապարհները:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին սատարող՝ Լիբանանում բնակվող ալիևիների և երկրի ընդդիմության կողմնակից սունի մահմեդականների միջև երկուշաբթի իրականացված բախումներից մեկ օր առաջ Լիբանանի զինված ստորաբաժանումները կրակ էին բացել ռազմական հսկիչ կետը բարձր արագությամբ անցած ավտոմեքենայի ուղղությամբ, որը տեղափոխում էր սունի հոգևորականներից մեկին: Հրաձգության հետևանքով հոգևորականն ու իր օգնականը, որոնք անդամակցել են Լիբանանում Ասադի դեմ հանդես եկող դաշինքին, զոհվել են:

Լիբանանի զինված ուժերը «խորը ցավ» են արտահայտել տեղի ունեցած պատճառով՝ հայտնելով, որ միջադեպի կապակցությամբ սկսվել է հետաքննություն, սակայն հոգևորական կողմնակիցներն արձագանքել են իրենց առաջնորդի մահվան՝ Լիբանանի հյուսիսում վառելով անվադողեր և դրանց միջոցով արգելափակելով ճանապարհները:

Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքում Ասադի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև տեղի ունեցած բախումների պատճառով անցյալ շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն ութ մարդ:

XS
SM
MD
LG