Մատչելի հղումներ

Սիրիայի ապստամբները մերժել են Ռուսատանի ծրագիրը


Սիրիայի ընդդիմության Ռազմական գերագույն խորհրդի ղեկավար Սալիմ Իդրիս (արծիվային լուսանկար)
Սիրիայի ընդդիմության Ռազմական գերագույն խորհրդի ղեկավար Սալիմ Իդրիս (արծիվային լուսանկար)

Ռազմական գերագույն խորհուրդը, Դամասկոսի կողմից քիմիական զենքի առկայությունը խոստովանելուց հետո, կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ասադին

Սիրիայի ապստամբների ղեկավարությունը դեմ է հանդես եկել Սիրիայում առկա քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելուն, ինչը նախատեսվում է Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրով:

«Մենք կտրականապես դեմ ենք հանդես գալիս քիմիական զենքի միջազգային հանրության վերահսկողության տակ փոխանցելու նախաձեռնության», - ասել է Սիրիայի ընդդիմության Ռազմական գերագույն խորհրդի ղեկավար Սալիմ Իդրիսը՝ ընդդիմության ևս չորս առաջնորդների ներկայությամբ:

Իդրիսի համաձայն, Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի այն բանից հետո, երբ Սիրիայի իշխանություններն առաջին անգամ խոստովանել են քիմիական զենքի առկայությունը:

«Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը չբավարարվի հանցավոր գործիքի՝ քիմիական զենքի դուրսբերմամբ, այլ պատասխանատվության ենթարկի օրինախախտին և պատժի նրան Միջազգային քրեական դատարանի միջոցով», - ասել է Սիրիայի ընդդիմության Ռազմական գերագույն խորհրդի ղեկավար Սալիմ Իդրիսը:
XS
SM
MD
LG