Մատչելի հղումներ

 
Սիրիայում կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել ապստամբների ռազմավարական նշանակություն ունեցող հենակետի նկատմամբ

Սիրիայում կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել ապստամբների ռազմավարական նշանակություն ունեցող հենակետի նկատմամբ


Սիրիայի կառավարական ուժերը մեկ շաբաթ տևած ծանր մարտերից հետո վերահաստատել են վերահսկողությունը երկրի արևմտյան ալ-Հաֆեհ քաղաքի նկատմամբ:

Երկրի պետական հեռուստաընկերության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը «զինված ահաբեկիչների խմբավորումներից քաղաքն ազատելուց հետո վերականգնել են խաղաղությունն ու անդորրը» սունի մահմեդականներով բնակեցված` ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքում:

Հակակառավարական ապստամբների համաձայն, իրենք ստիպված են եղել գիշերվա ընթացքում լքել Լաթաքիա նահանգում գնտվող ալ-Հաֆեհը` քաղաքում և մոտակա գյուղերում տեղի ուենցած ինտենսիվ մարտերից հետո:

«Սիրիայի ազատ բանակը» հայտնել է, որ նահանջել է քաղաքից` ելնելով ռազմավարական նկատառումներից, որպեսզի ալ-Հաֆեհում մնացող բնակիչները չենթարկվեն սպանդի, և որ նահանջի ընթացքում էվակուացրել է կանանց և երեխաներին:

Քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար մարտերը սկսվել էին անցյալ շաբաթ, երբ կառավարական ուժերը փորձել են գրավել Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող և ապստամբների կողմից մարդկանց և զենքի մաքսանենք ճանապարհով երկիր տեղափոխելու համար օգտագործվող Լաթաքիա նավահանգստային քաղաքի հաևանությամբ գտնվող ալ-Հաֆեհը: Բացի դրանից, այս տարածքը գտնվում է նախագահ Ասադի ծննդավայրի` հիմնականում ալևիներով բնակեցված Քարդահա քաղաքից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս ընթացքում հանդես է եկել հատյարարությամբ` պաշտպանելով Սիրիայի իշխանություններին իր երկրի կողմից սպառազինություն վաճառելու հանգամանքը: Մոսկվայում իր ելույթը ընթացքում Լավրովն ասել է, որ Դամասկոսին զենիթային համակարգերի առաքումը «որևէ կերպ չի խախտում միջազգային օրենսդրությունը»: Լավրովը նշել է նաև, որ իր երկրի կողմից ձեռնարկված գործողություները տարբերվում են «Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված գործողություններից, որը Սիրիայի ընդդիմությանը մատակարարում է եկրի կառավարության դեմ է օգտագործվող զենքը»:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Ռուսաստանի կողմից Ասադի կառավարությանը գրոհային ուղղաթիռներ առաքելու մասին հաղորդագրություններով:

Բացի դրանից, Քլինթընը հերքել է Ռուսաստանի պդնումները, որոնց համաձայն Սիրիա զենքի կատարվող առաքումները որևէ կապ չունեն երկրում շարունակվող ապստամբության հետ և կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել սպառազինության առաքումը Սիրիա:

Սիրիայի արտգործնախարարությունն իր հերթին դատապարել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի կողմից հնչեցված մեղադրանքները` ասելով, որ դրանք Սիրիայի ներքին գործերի կոպիտ խախտում են, իսկ զենքի առաքումը «համընկել է» ապստամբների հարձակումների հաճախության ավելացման հետ:

XS
SM
MD
LG