Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է հարևան Թուրքիային «ահաբեկիչներին» սատարելու և Սիրիայում չդադարող արյունահեղության մեջ:
Ասադն իր հայտարարությունում, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է թուրքական մամուլի կողմից, նշել է, որ Թուրքիան նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել «ահաբեկիչներին»՝ ցանկանալով միջամտել Սիրիայի ներքին գործերի մեջ:
Բացի այդ, Սիրիայի նախագահը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կրոնական խնդիրները շահագործելու մեջ:
Սիրիայի նախագահ Ասադը պատկանում է Սիրիայում փոքրամասնություն կազմող շիա մահմեդականության ալևիների աղանդին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել էր այն մասին, թե զղջում է իրեն հավատարիմ ուժերի կողմից թուրքական ռազմական օդանավը խփելու փաստի համար: Նա սակայն նշել էր, որ թուրքական ռազմական օդանավը հայտնվել էր Սիրիայի օդային տարածքի այն հատվածում, որը նախկինում երեք անգամ օգտագործվել էր Իսրայելի ինքնաթիռների կողմից:
Ասադը, բացի դրանից, հերքել էր Թուրքիայի և Սիրիայի միջև առկա իրավիճակի բարդացման հնարավորությունը՝ ասելով, որ ներկայիս իրավիճակը չի վերածվելու «զինված հակամարտության»: