Մատչելի հղումներ

Ժնևում վերսկսվել են Սիրիայի շուրջ բանակցությունները


Ֆրանսիան նախատեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել նոր բանաձև, որը նպատակ է հետապնդում արագացնելու Սիրիայի պաշարված տարածքներում գտնվող խաղաղ բնակիչներին սննդամթերքի և բժշկական օգնության առաքման գործընթացը

Սիրիայի կառավարության և նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար վարող ընդդիմության մարտիկները երկուշաբթի օրը Ժնևում մասնակցում են երկրում խաղաղություն հաստատելուն նվիրված բանակցությունների երկրորդ փուլին:

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին երկուշաբթի օրն առանձին հանդիպումներ կանցկացնի երկու կողմերի հետ՝ շարունակելով Սիրիայում հակամարտող կողմերի միջնորդի դերի իրականացումը:

Սիրիայում պատերազմող կողմերի միջև խաղաղության բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անցյալի ամիս ՝առանց նշանակալի առաջընթաց գրանցելու: Առաջին փուլի ընթացքում սակայն հնարավոր եղավ հիմք ստեղծել՝ բանակցությունները շարունակելու համար:

Հակամարտող կողմերի միջև դեռևս պահպանվում են խորը տարաձայնություններ մի շարք խնդիրների շուրջ, այդ թվում՝ անցումային կառավարություն ստեղծման և երկրի պաշարված տարածքներում մարդասիրական օգնություն առաքման հարցերում:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն այս ընթացքում ասել է, թե իր երկիրը նախատեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել նոր բանաձև, որը նպատակ է հետապնդում արագացնելու Սիրիայի պաշարված տարածքներում գտնվող խաղաղ բնակիչներին սննդամթերքի և բժշկական օգնության առաքման գործընթացը:
XS
SM
MD
LG