Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական պետության լիգայի հանձնակատար Լախդար Բրահիմին այցելել է Սիրիայի հարևան Լիբանանը՝ արդեն 19 ամիս շարունակվող ճգնաժամին լուծում փնտրելուն ուղղված իր առաքելության շրջանակներում այս երկրի պաշտոնյաների հետ հանդիպում անցկացնելու նպատակով:
Բրահիմին չորեքշաբթի օրը հանդիպումներ կանցկացնի Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, վարչապետ Նաջիբ Միքաթիի և երկրի խորհրդարանի խոսնակի հետ:
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական պետության լիգայի հանձնակատարն իր առաքելության շրջանակներում արդեն այցելել է Եգիպտոս, Իրաք, Սաուդյան Արաբիա, Թուրքիա և Իրան:
Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, երկրի արտգործնախարար Ջիհադ Մաքդիսին երեքշաբթի օրը հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները ակնկալում են Բրահիմիի այցելությանը և հույս են հայտում, որ ՄԱԿ-ի հանձնակատարի այցը կնպաստի «կառուցողական նախաձեռնության» հաջողության:
Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով հանձնակատար Լախդար Բրահիմին երկուշաբթի օրը հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն «իրավիճակը Սիրիայում օրեցօր վատթարանում է և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել արյունահեղությունը»:
Բրահիմին հորդորել է Իրանին աջակցություն ցուցաբերել մահմեդական «Էյդ ալ-Ադհա» տոնի ընթացքում Սիրիայում զինադադարի հաստատման հարցում:
Հանձնակատար Բրահիմիի հետ Բաղդադում հանդիպում ունեցած Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին վերահաստատել էր Սիրիայում հակամարտությունն արագ լուծելու մասին կոչերը: