Մատչելի հղումներ

Թուրքիան զայրացած է Սիրիայում ռազմական իր օդանավի ոչնչացման փաստով


Թուրքական կործանված օդանավը
Թուրքական կործանված օդանավը

Թուրքիան խոստացել է ՝՝անհրաժեշտ քայլեր՛՛ իրականացնել ընդդեմ Սիրիայի, որը խոստովանել է, օդային իր տարածքում ոչնչացրել է թուրքական ուժերին պատկանող մի ռազմաօդանավ։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե դեպքի առնչությամբ բոլոր մանրամասները ճշտելուց հետո, Անկարան կտա որոշիչ մի պատասխան։

Մինչ այդ Սիրիայի պաշտոնատար անձինք հայտարարել էին, թե Միջերկրական ծովի վրա ուրբաթ օրը ոչնչացրել են ցածր բարձրությունից թռչող թուրքական օդանավ։
Սիրիայի ռազմական ուժերն այժմ թուրքական կողմի հետ որոնում են օդանավի կորած երկու օդաչուներին։

Հիշեցնենք, որ Թուրքիան միացել է այն երկրներին, որոնք ասում են, որ երկրում շարունակվող ապստամբության պատճառով նախագահ Բաշար ալ Ասադը պետք է հրաժարական ներկայացնի։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանն ուրբաթ օրն ասել էր, թե Սիրիայում խաղաղություն հաստատելու գործում իր մասնակցությունը պիտի ունենա նաեւ Իրանը։
Ռուսաստանը կողմ է, որ այս հակամարտությունը լուծելու գործում ընդգրըկվի Իրանը, հարց, որին կտրուկ դեմ է ԱՄՆ-ը։

XS
SM
MD
LG