Մատչելի հղումներ

Կառավարական ստորաբաժանումներն ուժեղացրել են Հոմսի ռմբակոծությունը


Կառավարական ստորաբաժանումներն ուժեղացրել են Հոմսի ռմբակոծությունը

Սիրիայի իրավապաշտպանները հայտնել են, որ նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերն ուժեղացրել են ընդդիմության հենակետ Հոմս քաղաքի ուղղությամբ իրականացվող գրոհը:

Իրավապաշտպանները նշել են, որ Հոմսը երեքշաբթի օրը ենթարկվել է հրետանային մի ռմբակոծության, որը եղել է ամենաուժեղը փետրվարի 4-ից Ասադին հավատարիմ ուժերի կողմից քաղաքի իրականացվող գրոհի ժամանակից:

Իրավապաշտպանները հայտնել են նաև, որ երկրի կառավարության կողմից կազմակերպված հարձակումների արդյունքում Հոմսում մահացել է առնվազն 6 մարդ, և առնվազն 6-ը մահացել է երկրի այլ մասերում, այդ թվում` Համայի մոտակայքում, որտեղ Ասադի ուժերը գրավել են քաղաքի տարբեր մասեր:

Այս ընթացքում ՄԱԿ-ի դիվանագետները մշակել են Ասադի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումները դատապարտելուն ուղղված Գլխավոր ասամբլեայի ևս մեկ բանաձև:

Արաբական պետությունների դիվանագետները երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային են ներկայացրել Սիրիայի կողմից մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձևի նախագիծը: Փաստաթուղթը նաև կոչ է անում Սիրիայի կառավարությանը դադարեցնել Ասադի բռնակալական իշխանության դեմ արդեն 11 ամիս շարունակվող ապստամբության մասնակիցների նկատմամբ իրականացվող բռնությունները:

Դիվանագետները նշել են, որ բանաձևը, ամենայն հավանականությամբ, քվեարկության կներկայացվի հինգշաբթի օրը և կարժանանա 193 ազգերի աջակցության:

XS
SM
MD
LG