Մատչելի հղումներ

Հարձակում Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքում գտնվող հիվանդանոցի ուղղությամբ


Հիվանդանոցը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների կողմից վերահսկվող տարածքում

Առնվազն ինը մարդ զոհվել է Սիրիայում կիրակի օրը՝ Թուրքիայի հետ սահմանամերձ գոտում գտնվող դաշտային հիվանդանոցի մոտակայքում պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայի պայթյունի միջոցով իրականացված հարձակման հետևանքով:

Թուրքիայի հետ սահմանամերձ Ամթեհ քաղաքում գտնվող հիվանդանոցը, որի ուղղությամբ իրականցվել է հարձակումը, պատկանում է Պարսից ծոցի պետություններում իր գործունեությունն իրականացնող գործարար Ղասան Աբուդին: Աբուդիին պատկանող «Օրիենտ» հեռուստակայանն իր հերթին հաղորդել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ:

Դեռևս անհայտ չէ, թե ով է իրականացրել այս հարձակումը, քանի որ Ամթեհի սեփականությունը հանդիսացող հիվանդանոցը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների կողմից վերահսկվող տարածքում:
XS
SM
MD
LG