Մատչելի հղումներ

Ամերիկացիները դեմ են Սիրիայի դեմ հարվածներ հասցնելուն


«Վաշինգտոն Փոստ»-ի և «Էյ-Բի-Սի» գործակալության հարցման համաձայն, ամերիկացիների 59 տոկոսը դեմ է Սիրիայի կառավարության ուղղությամբ հրթիռային հարվածներ հասնելուն

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Միացյալ Նահանգների առաջատար որոշ օրենսդիրներ կողմ են արտահայտվում Սիրիայում ռազմական միջամտության, սակայն նրանք դեռևս մեծ աշխատանք պետք է տանեն՝ համոզելու համար ամերիկացիներին նման գործողությունների անհրաժեշտության մեջ:

«Վաշինգտոն Փոստ»-ի և «Էյ-Բի-Սի» գործակալության կողմից անցկացված հարցման համաձայն, ամերիկացիների 59 տոկոսը դեմ է արտահատվել Սիրիայի կառավարության ուղղությամբ հրթիռային հարվածների իրականացման: Նման հարվածներին կողմ իր ձայնը տվել է հարցման մասնակիցների 36 տոկոսը:

Հարցմամբ բացահայտվել է նաև, որ Սիրիայի ուղղությամբ հարվածների իրականացման աջակցողների թիվը կավելանար 36 տոկոսից՝ հասնելով 46 տոկոսի այն դեպքում, եթե ռազմական գործողություններում մասնակցեին Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:

Այս ընթացքում «Փյու» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ Սիրիայի ուղղությամբ օդային հարվածների իրականացմանը դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների 48, կողմ՝ 29 տոկոսը:

Հարցման մասնակիցների 74 տոկոսի կարծիքով, Սիրիայում ռազմական գործողություններ իրականացումը կդառնա հակաամերիկյան տրամադրվածության ավելացման պատճառը, մինչդեռ 61 տոկոսը կարծում է, որ Սիրիայի ուղղությամբ օդային հարվածների իրականացման արդյունքում Միացյալ Նահանգները կարող է երկար ժամանակով ներգրավվել այս հակամարտության մեջ:

Երկու հարցումները, որոնք անցկացվել են օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ունեցել են հազարից ավելի մասնակից: Հարցումների վիճակագրական սխալանքը կազմում 3-ից 5 տոկոս:
XS
SM
MD
LG