Մատչելի հղումներ

Նոր բախումներ Սիրիայում


Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել ցույցերի ընթացքում սպանված մի երեխայի հուղարկավորության արարողության մասնակիցների վրա՝ սպանելով եւս 4 հոգու։
Շաբաթ օրը, բացի Իդլիբի գավառից, մահաբեր բախումներ են տեղի ունեցել նաեւ մի քանի այլ գավառներում։


Երեք քաղաքացի է սպանվել Հոմս քաղաքում, երբ սկսվել է հրաձգություն անվտանգության պահակակետերից մեկի մոտ։
Մյուս քաղաքներում սպանվել է երեք մարդ։
Հակակառավարական ցույցերի կազմակերպիչները կոչ են անում երկրի ժողովրդին կիրակի օրը սկսել համընդհանուր գործադուլ, նպատակ ունենալով նախագահ Ասսադի կառավարությունը տապալել անհնազանդության միջոցով։


Ընդդիմության Տեղական համակարգող հանձնաժողովը հորդորում է քաղաքացիներին սկսել նստացույցեր, փակել բոլոր հաստատություններն ու ձեռնարկությունները եւ կանգնեցնել պետական սեկտորի բոլոր ծառայությունները։

XS
SM
MD
LG