Մատչելի հղումներ

Սիրիայի ապստամբները հարվածել են կառավարող կուսակցության շենքին


Սիրիայի ապստամբները հարվածել են կառավարող կուսակցության շենքին
Սիրիայի ապստամբները հարվածել են կառավարող կուսակցության շենքին

Սիրիայի ապստամբ ուժերը մի քանի հրթիռային արկեր են նետել Դամասկոսում գտնվող Բաաթ կուսակցության շենքի ուղղությամբ, ինչից քիչ առաջ Արաբական լիգան մերժել էր այս երկրում ճգնաժամն ավարտելու համար Սիրիայի կառավարությանը ներկայացված ծրագրում այս երկրի իշխանությունների կողմից կատարված փոփոխությունները։

Մայրաքաղաքի կենտրոնում գրանցվել են մեծաթիվ պայթյուններ, որից հետո հրշեջ անձանակազմեր են շտապել դեպի դեպքի վայր։


Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թուրքիայից գործող այլախոհ զինվորականների խումբը՝ Ազատ Սիրիայի Բանակը։


Այն մարտ ամսին Սիրիայում սկսված հակակառավարական ցույցերի ամբողջ ընթացքում կառավարական շենքերի վրա իրականացված ամենանշանակալի հարձակումն էր։ Հարձակումը տեղի է ունեցել արյունահեղությունը դադարեցնելու համար Դամասկոսին Արաբական լիգայի կողմից տրված վերջնաժամկետը լրանալուց մի քանի ժամ անց։

Իսկ ահա բրիտանական Sunday Times թերթին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Ասսադը երդվել է ՝՝չընկրկել՛՛ միջազգային ճնշումների տակ, իսկ իր դեմ հանդես եկողներին՝ անվանել ՝՝ջարդարարներ՛՛։

Նա կրկնել է իր նախկին նախազգուշացումներն այն մասին, որ օտար որեւէ երկրի կողմից ներխուժում Սիրիայում կցնցի ամբողջ Մերձավոր Արեւելքը։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասել է, թե Սիրիան է մեղավոր երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման համար։ Նա դատապարտել է Սիրիայի իշխանություններին՝ արյունահեղությունը դադարեցնելու մասին Թուրքիային, Արաբական լիգային եւ աշխարհին տրված խոստումները դրժելու համար։

XS
SM
MD
LG