Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին


Շվեյցարիայի նախագահը եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում

Պաշտոնական այցով Հայաստան ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը չորեքշաբթի օրը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Շվեյցարիայի նախագահը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
XS
SM
MD
LG