Մատչելի հղումներ

«Կասկածելի նյութ»՝ նախագահ Օբամային հասցեագրված նամակում


ԱՄՆ-ի Սպիտակ տուն, 2013թ. ապրիլի 16
ԱՄՆ-ի Սպիտակ տուն, 2013թ. ապրիլի 16

Միացյալ Նահանգների նախագահին հասցեագրված նամակը հայտնաբերվել էր ԱՄՆ-ի Սպիտակ տան տարածքից դուրս գործող փոստի ստուգման հաստատությունում

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը չորեքշաբթի օրը հայտնել է նախագահ Բարաք Օբամային հասցեագրված նամակում «կասկածելի նյութ» հայտնաբերելու մասին:

Միացյալ Նահանգների նախագահին հասցեագրված նամակը հայտնաբերվել էր ԱՄՆ-ի Սպիտակ տան տարածքից դուրս գործող փոստի ստուգման հաստատությունում:

ՀԴԲ-ի համաձայն, նամակում հայտնաբերված նյութը հստակ որոշելու համար անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ փորձեր, քանի որ նախնական փորձերի արդյունքներում «անհամապատասխանություն է հայտնաբերվել»:

ԱՄՆ-ի Կոնգրեսի պաշտոնյաների համաձայն, Միսիսիպի նահանգի հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերին ուղղված նամակներից մեկում նախօրեին հայտնաբերվել են խիստ թունավոր նյութի՝ ռիցինի հետքեր:

Նամակը հայտնաբերվել էր ԱՄՆ-ի Կապիտոլիում ուղղված նամակները տեսակավորող հաստատությունում: Պաշտոնյաների համաձայն, երեք առանձին անցկացված փորձերի արդյունքներով որոշվել է, որ նամակը ռիցին է պարունակում:

Շատ քիչ էր հավանական, որ թունավոր նյութով աղտոտված նամակը երբևէ կհասներ Սենատոր Ուիքերսի գրասենյակ:

Խիստ թունավոր ռիցին սպիտակուցը ստանում են տզկանեփի (գերչակի) սերմերից: Ռիցինի նույնիսկ մեկ կաթիլը մահաբեր է մեծահասակ մարդու համար:
XS
SM
MD
LG