ԱՄՆ-ի քննիչների համաձայն, Բոստոնում մարաթոնի ընթացքում պայթյուններ իրականացնելու մեջ մեղադրվող Ջոխար Ցառնաևը նշել է, թե ահաբեկչական հարձակումների իրականացման համար իրեն ու իր եղբորը ոգեշնչել է իսլամական կրոնական ծայրահեղությունը, սակայն հերքել է ահաբեկչական որևէ խմբավորման հետ կապեր ունենալու հանգամանքը:
Միացյալ Նահանգների պետական աղբյուրների համաձայն, Ցառնաևը հայտնել է, թե ինքն ու իր եղբայրը մենակ են գործել, իսկ հարձակման իրականացմանն եղբայրներին դրդել էր այն հանգամանքը, որ նրանք իբր թե զգացել էին, որ իսլամի վրա «հարձակում է իրականացվում», և որ իսլամն անհրաժեշտ է պաշտպանել:
Մեղադրյալը, որը դեռևս չի ապաքինվել կոկորդի ծանր վնասվածքներից, չէր կարող խոսել քննիչների հետ: Փոխարենը նա պատասխանում էր հարցերին գրավոր կամ գլխի շարժումների միջոցով:
ԱՄՆ-ի իշխանություններն ավելի վաղ պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյուններ իրականացրած կասկածյալին:
19-ամյա Ջոխար Ցառնաևին ներկայացվել է զանգվածային ոչնչացման զենքի կիրառելու մեղադրանք, ինչը նշանակում է, որ մեղավոր չճանաչվելու դեպքում նա կարող է մահապատժի ենթարկվել:
Ցառնաև եղբայրների կողմից Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտակայքում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Վնասվածքներ է ստացել ավելի քան 170 մարդ: