Մատչելի հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչը


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչը
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղադրվել է խաչը:

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության համաձայն, տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով մուտքը դեպի կղզի ժամանակավորապես արգելափակվել է: Խաչի քաշը կազմում է 70 կգ:

Եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման կապակցությամբ շուտով նախատեսվում է անցկացնել եկեղեցու բացման արարողությունը:

Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրված չլինելու պատճառով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը չի մասնակցել Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին անցկացված պատարագին:

XS
SM
MD
LG