Մատչելի հղումներ

Ինքնասպանը պայթյուն է իրականացրել Բեյրութում


Լիբանանում վերջերս իրականացվել են մի շարք ռմբակոծություններ, որոնք դարձել են Սիրիայում չդադարող հակամարտության արձագանքը

Բեյրութի հարավում ինքնասպան ահաբեկիչն իրականացրել է պայթյուն, որը տեղի էր ունեցել ավտոբուսի ներսում:

Դեռևս անհայտ է, թե, ինքնասպանից բացի, քանի զոհի պատճառ է դարձել հարձակումը: Անհայտ է նաև հարձակման թիրախը:

Լիբանանում վերջերս իրականացվել են մի շարք ռմբակոծություններ, որոնք եղել են Սիրիայում չդադարող հակամարտության արձագանքը: Պայթյունների միջոցով իրականացված հարձակումներից շատերն ուղղված են եղել շիաների «Հեզբոլլահ» զինյալների խմբավորման ռազմակայանների դեմ, քանի որ «Հեզբոլլահ»-ը մարտիկներ է ուղարկում Սիրիա՝ որպես աջակցություն այս երկրի կառավարության զինված ուժերին:
XS
SM
MD
LG