Մեծ Բրիտանիայի մարդասիրական կազմակերպություններից մեկն իր երկու տասնյակ աշխատակիցներին դուրս է բերել Հարավային Սուդանի վերին Նեղոսի շրջանից, այստեղ վերջին մի քանի օրերին շարունակվող բռնությունների պատճառով։ Կազմակերպության աշխատակիցները տեղեկացրել էին նախապես, որ Սուդանի հետ սահմանի մոտ լսել են ռմբակոծությունների եւ հրետանային կրակի ուժեղ աղմուկ։
ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ հինգշաբթի օրը սկսված ռմբակոծության պատասխանատվությունը կրում է Սուդանը։ Հարեւան Հարավային Սուդանի տարածքում գտնվող փախստականների մի ճամբարի ուղղությամբ արձակված կրակի հետեւանքով կան մեծաթիվ զոհեր։
Սուդանը սակայն հերքում է Հարավային Սուդանի տարածքը ռմբակոծելու մասին մեղադրանքներն ու լուրերը։
Այս բռնությունների հետեւանքով ՝՝Օքսվամ՛՛ կազմակերպությունը Հարավային Սուդանից դուրս է բերել 22 ճարտարագետների ու բժիշկների, ովքեր զբաղված էին 6Օ հազար մարդկանց խմելու մաքուր ջրով ապահովելու գործով։
Բախումների պատճառով տեղահանված այս մարդկանց մաքուր ջրով ապահովելու գործին լծված միակ հաստատությունը ՝Օքսվամ՛՛ կազմակերպություն է։