Մատչելի հղումներ

՝՝Ազատության՛՛ հուշարձանի 125 ամյակը


՝՝Ազատության՛՛ հուշարձանի 125 ամյակը
՝՝Ազատության՛՛ հուշարձանի 125 ամյակը

ԱՄՆ-ի Ազատության հուշարձանը, որը երկար տարիներ եղել է այս երկիր մուտք գործող ներգաղթյալների հույսի խորհրդանիշ, դարձավ 125 տարեկան։ Այդ կապակցությամբ անցկացված արարողության ժամանակ Նյու Յորքում հնչում էին երգն ու պարը, ինչպես նաեւ անցկացվում քաղաքացիության փաստաթղթեր հանձնելու տոնական արարողություն։
Այդ օրն այստեղ ընդունվեց 125 ներգաղթյալ, որոնց ողջունեց ԱՄՆ-ի ներքին հարցերի նախարար Քեն Ալազարը։

Ուրբաթ օրն անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում տեսախցիկներ տեղադրվեցին հուշարձանի, այդ թվում՝ ջահի վրա, որտեղ կարող են բարձրանալ միայն արձանի խնամքով զբաղվող մասնագետները։
Արարողությունն ավարտվեց հսկա հրավառությամբ։

Արձանի ներքին մասը շուտով փակվելու է, քանի որ նախատեսված են վերանորոգման աշխատանքներ, որոնք կտեւեն մեկ տարի։

1886 թվականին ԱՄՆ-ին Ֆրանսիայի իշխանություններն են նվիրել պղնձապատ այս հուշարձանը։ Իսկ պղինձը, որով պատրաստվել է հուշարձանը, 188Օ թվականին Ֆրանսիա էր տեղափոխվել Հայաստանից, Ախթալայի պղնձի հանքերից, երբ հանքը պատկանում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Շարլ դը Գոլի հոր սեփական ընկերությանը։

XS
SM
MD
LG