Մատչելի հղումներ

Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել է 16 միլիոն դոլարով


Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել է 16 միլիոն դոլարով
Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել է 16 միլիոն դոլարով

Ջութակի վաճառքից ստացված գումարը հատկացվելու է Ճապոնիայում տարերային աղետից տուժածներին

Ճապոնիայի «Nippon Music» հիմնադրամը մոտ 16 միլիոն դոլար է ստացել՝ Ստրադիվարիուսի հազվագյուտ ջութակներից մեկի վաճառքի արդյունքում։

Լոնդոնի «Տարիսիո» աճուրդների տան համաձայն, անհայտ մի գնորդ երկուշաբթի օրը գնել է իտալացի հայտնի վարպետի կողմից պատրաստված գործիքը 15 միլիոն 894 հազար դոլարով, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է որևէ ջութակի համար վճարված ամենաբարձր գումարը։

1721 թվականին պատրաստված գործիքը, որը նախկինում պատկանել է անգլիացի պոետ լորդ Բայրոնի թոռնուհի Էնն Բլանթին, գրեթե անթերի վիճակում է։

«Nippon Music» հիմնադրամի համաձայն, ջութակը հիմնադրամի հավաքածուի «անփոխարինելի» մասերից է, սակայն մարտի 11-ին տեղի ունեցած տարերային աղետի պատճառով մարդկանց պատճառված տառապանքն արդարացնում է ջութակը վաճառելու մասին որոշումը։

Հիմնադրամը հայտնել է, որ վաճառքից ստացված ամբողջ հասույթն օգտագործվելու է աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։

XS
SM
MD
LG