Մատչելի հղումներ

Ստիվեն Սիգալը նախատեսում է իր թեկնածությունը դնել Արիզոնայի նահանգապետի ընտրություններում


Դերասանը ցանկանում է «ամրապնդել ԱՄՆ-ի սահմանների անվտանգությունը»

Դերասան Ստիվեն Սիգալը նախատեսում է իր թեկնածությունը դնել ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի նահանգապետի թեկնածության ընտրություններում և այդ ուղղությամբ արդեն իսկ քննարկումներ է անցկացրել Ամերիկայի ինքնահռչակ «ամենախիստ շերիֆի» հետ:

Այս մասին, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Սիգալը տեղեկացրել է «Ստիվեն Սիգալը՝ օրինապահ. Մարիկոպա շրջան» ռեալիթի շոուի ընթացքում:

Արիզոնա նահանգում նկարահանված հեռուստաշոուն ստեղծելու նպատակով Սիգալը ներգրավել է Արիզոնայի Մարիկոպա շրջանի շերիֆ Ջո Արփայոին:

Մարտական արվեստների մասնագետ Սիգալը անդամակցում է շերիֆ Արփայոի կողմից ստեղծված խմբավորմանը, որին առանց որևէ վարձատրության անդամակցում է ևս մոտ 3 հազար քաղաքացիական անձ: Սիգալը, բացի այդ, զբաղեցրել է տեղակալի պաշտոններ Նյու Մեքսիկո, Տեխաս և Լուիզիանա նահանգների շերիֆների գրասենյակներում: Դերասանը, ըստ հաղորդագրությունների, ցանկանում է ամրապնդել Միացյալ Նահանգների սահմանային անվտանգությունը:
XS
SM
MD
LG