Մատչելի հղումներ

Վախճանվել է «Apple» ընկերության նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը


Վախճանվել է «Apple» ընկերության նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը

Այսօր կյանքի 56-րդ տարում վախճանվել է «Apple» ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը, որն արդեն տասը տարի պայքարում էր քաղցկեղի հետ:

Ջոբսի ընտանիքի համաձայն, նա մահացել է չորեքշաբթի օրը՝ ընտանիքի և հարազատների ներկայությամբ:

«Apple» ընկերությունը չորեքշաբթի ուշ երեկոյան հաղորդագրություն է հրապարակել իր կայքում, որտեղ ասվել է, որ «ընկերությունը կորցրել է տեսանող և ստեղծագործական հանճար, իսկ մարդկությունը կորցրել է հիանալի մի անձնավորություն:

Ընկերության կողմից տարածված հաղորդագրությունում նշվել է նաև, որ Ջոբսի ոգին միշտ մնալու է «Apple» ընկերության հիմքում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գրավոր ցավակցություն է հայտնել՝ ասելով, որ Ջոբսը եղել է Միացյալ Նահանգների ամենամեծ նորարարներից:

Նախագահ Օբամայի համաձայն, Ջոբսը «փոփոխության է ենթարկել արդյունաբերական ոլորտներ» և համացանցը դարձրել է «ոչ միայն մատչելի, այլև առավել ինտուիտիվ և զվարճալի:

XS
SM
MD
LG