Մատչելի հղումներ

ԱՄՆ–ի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել երկխոսությունը

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության մամուլի գրասենյակի տնօրեն Մարք Թոները նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ղարաբաղյան խնդիրը ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին եւ "դրան արժանի հակահարված տալու" Հայաստանի նախագահի խոսքերին, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին ի պատասխան, հայտարարեց.

«Չունենելով հավելյալ մանրամասնություններ, պիտի հիշեցնեմ միայն, որ մենք շարունակում ենք ներգրավված մնալ Մինսկի խմբի գործընթացում։ Կոչ եմ անում բոլորին շարունակել երկխոսությունը ու զերծ մնալ այնպիսի արտահայտություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը»:

XS
SM
MD
LG