«Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի վարկանիշային վարկանիշը՝ «BBB» ցուցանիշից հասցնելով այն «BBB-»-ի:
Ռուսաստանի վարկանիշային վարկանիշի նվազեցման մասին որոշումը «Standard & Poor’s»-ը հիմնավորել է Ռուսաստանից կապիտալի դուրսբերմամբ և Ուկրաինայում չդադարող ճգնաժամի հետ կապված ներդրումային ռիսկերով:
Վարկային վարկանիշների հիման վրա սահմանվում է, թե ինչ պայմաններով երկրները կամ ընկերությունները կարող է փոխառություններ կատարել միջազգային շուկաներում:
Ռուսաստանի Կենտրոնական բանկը, ի պատասխան «Standard & Poor’s»- ի կողմից երկրի վարկանիշային վարկանիշի նվազեցման, ստիպված է եղել բարձրացնել վերաֆինանսավորման դրույքը՝ խուսափելու համար Ռուսաստանի ռուբլու փոխարժեքի անկումից:
Ռուսաստանի վարկային վարկանիշի նվազեցումն այս պահի դրությամբ Ուկրաինայի նկատմամբ այս պետություն կողմից իրականացվող քաղաքականության ամենաշոշափելի տնտեսական հետևանքն է դարձել:
Միացյալ Նահանգների դաշնային պահուստային համակարգն անցյալ ամսվա վերջին տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների խոշորագույն գրեթե բոլոր բանկերը կկարողանան դիմակայել տնտեսական լուրջ դժվարությունների:
Ըստ Դաշնային պահուստային համակարգի՝ ԱՄՆ-ի ամենախոշոր ֆինանսական 30 հաստատություններից 29-ը, բացառությամբ երկրի արևմուտքում իր գործունեությունն իրականացվող տարածաշրջանային մի բանկի, ունեն բավարար կանխիկ միջոցներ՝ դիմակայելու համար գործազրկության մակարդակի կտրուկ ավելացմամբ, բորսային ցուցիչների մոտ երկու անգամ նվազեցմամբ և անշարժ գույքի շուկայի թուլացմամբ զուգակցվող տնտեսական տեսական լուրջ անկումը:
ԱՄՆ-ի ԴՊՀ-ի կողմից անցկացվող ամենամյա հարցման արդյունքներով, 2008 թվականից հետո ամերիկյան բանկերի վիճակը վերջին յոթ տասնամյակի ընթացքում գրանցված տնտեսական ամենախորը ճգնաժամից հետո զգալիորեն բարելավվել է: