Մատչելի հղումներ

Իսպանիայում գործազրկությունը ռեկորդային մակարդակների է հասել


Գործազուրկների շարքերն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում լրացրել է 237 400 մարդ՝ Իսպանիայում գործազուրկների ընդհանուր թիվը հասցնելով 6,2 միլիոնի

Իսպանիայում գործազրկության մակարդակն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում հասել է ռեկորդային 27,2 տոկոս ցուցանիշի:

Երկրի վիճակագրության ազգային ինստիտուտի համաձայն, գործազուրկների շարքերն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում լրացրել է 237 400 մարդ՝ Իսպանիայում գործազուրկների ընդհանուր թիվը հասցնելով 6,2 միլիոնի:

Իսպանիայի տնտեսությունն այժմ փորձում է վերականգնվել 2008 թվականին անշարժ գույքի ոլորտում տեղի ունեցած կտրուկ անկումից:

Երկրի կառավարությունը, ջանալով նվազեցնել եվրոյի գոտում գրանցված բյուջեի ամենամեծ պակասորդը, կրճատել է պետական ծախսերը և բարձրացրել հարկադրույքները: Վարչապետ Մարիանո Ռահոյն ուրբաթ օրը նախատեսում է ներկայացնել Իսպանիայի տնտեսության վերականգնմանն ուղղված միջոցառումների մի նոր փաթեթ:
XS
SM
MD
LG