Իսպանիայի պաշտոնյաների համաձայն, Ֆրանսիայի ոստիկանության հետ համատեղ մարդկանց թրաֆիքինգ իրականացնող մի հանցախմբի դեմ իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 75 մարդ:
Իսպանիայի ներքին գործերի նախարարության համաձայն, այս տարվա հունիսին 51 մարդ ձերբակալվել է Իսպանիայում, ևս 24՝ Ֆրանսիայում, և որ ձերբակալվածների թվում կան Բարսելոնայից իր գործունեությունն իրականացնող ցանցի կազմակերպիչները:
Ձերբակալվածներից բոլորը ծագումով Ասիայի պետություններին են:
Իշխանությունների համաձայն, Չինաստանի քաղաքացիներին ինքնությունը հաստատող և կեղծ այլ փաստաթղթեր տրամադրելու դիմաց գանձվում էր 53-ից 66 հազար դոլար: Հանցավոր խմբի մասնակիցներն այդուհանդերձ տեղափոխում էին մարդկանց Միացյալ Նահանգներ և Եվրոպայի մի քանի պետություն:
Ոստիկանության համաձայն, երկու տարի էր պահանջվել՝ բավականին բարդ այս գործողությունը վերջնական արդյունքի հասցնելու համար, և այդ իսկ պատճառով միայն հիմա էր հնարավոր դարձել հայտնել հետաքննության արդյունքների և ձերբակալությունների մասին: