Մատչելի հղումներ

Իսպանիայի վարչապետ Զապատերոն ողջունել է «Էտա»-ի որոշումը


Իսպանիայի վարչապետ Զապատերոն ողջունել է «Էտա»-ի որոշումը
Իսպանիայի վարչապետ Զապատերոն ողջունել է «Էտա»-ի որոշումը

Իսպանիայի վարչապետ Հոզե Լուի Զապատերոն հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով բասկ անջատողականների կողմից զինված պայքարն ավարտելու մասին ընդունված որոշումը:

Հոզե Լուի Զապատերոն ասել է, որ «Էտա»-ի կողմից 40 տարի վարված զինված պայքարի 800 զոհերը երբեք չեն մոռացվի, և որ ահաբեկչական գործողությունները չպետք է երբևէ կրկինվեն:

Իսպանիայի քաղաքական գործիչները նախկինում հերքել են «Էտա»-ի կողմից զենքը վայր դնելու մասին արված հայտարարությունները, սակայն վերլուծաբանները նշում են, որ այս անգամ իրավիճակն այլ է:

Բրիտանական «Բի-Բի-Սի» լրատվական ընկերության փոխանցմամբ, «Էտա» խմբավորման կողմից հինգշաբթի օրը տարածված հաղորդագրությունում այն հրաժարվել է Բասկերի պետություն ստեղծելու նպատակով մղվող զինված պայքարից:

Խմբավորման հայտարարության համաձայն, այն «ունի պատմական հնարավորություն մեկ դարից ավելի շարունակվող քաղաքական հակամարտությունը արդար և ժողովրդավարական լուծում գտնելու հնարավորություն»:

««Էտա»-ն վճռականորեն հրաժարվում է զենքի կիրառմամբ իրականացվող գործողություններից», - ասված է բասկ անջատողականների կողմից տարածված հայտարարությունում:

XS
SM
MD
LG