Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ երկրի ոստիկանությունը ձերբակալել է ութ կասկածյալի, որոնց մեղադրում են Իրաքում և Սիրիայում պատերազմելու համար ջիհադիստ զինյալներ հավաքագրելու մեջ:
Նախարարության հաղորդագրության համաձայն, կասկածյալները ձերբակալվել են երկուշաբթի օրը Մադրիդում:
Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ հավաքագրողները նորակոչիկներ էին հավաքագրում և ուղարկում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» զինյալների խմբավորման համար:
Իսպանիայի իշխանությունները տեղեկացրել են, որ ջիհադիստներ հավաքագրողների խումբը գործում էր «Գուանտանամո» կալանավայրի նախկին բանտարկյալի գլխավորությամբ, որը ձերբակալվել էր Աֆղանստանում 2001 թվականին:
Ձերբակալվածների քաղաքացիության ու ազգային պատկանելիության մասին տեղեկությունները դեռևս չեն հաղորդվել:
Վերջին տարիներին Իսպանիայի ոստիկանությունը ջիհադիստ զինյալների հետ առնչություն ունենալու կասկածանքներով ձերբակալել է մի քանի տասնյակ մարդ: