Մատչելի հղումներ

Հետաձգվեց մասնավոր առաջին հրթիռի՝ ՍպեյսԷքսի թռիչքը



Տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվեց Տիեզերական միջազգային կայանին կցվելու ծրագիր ունեցող մասնավոր առաջին հրթիռի՝ ՍպեյսԷքսի թռիչքը։

Թռիչքը, որը ծրագրված էր իրականացնել Ֆլորիդայի Քեյք Քենեվըրըլից շաբաթ օրն արեւածագից առաջ, դադարեցվեց, երբ թռիչքին մնացել էր ընդամենը մեկ վայրկյան՝ շարժիչներից մեկում համակարգչի միջոցով մի անսարքություն հայտնաբերելու պատճառով։
Ծրագրվում է երկրորդ փորձն իրականացնել երեքշաբթի առավոտյան։
Դրեգոն անվանումը կրող խցիկը իր փորձնական այս թռիչքի ընթացքում միջազգային կայան է հասցնելու ոչ էական նշանակությամբ բեռ։


XS
SM
MD
LG