Մատչելի հղումներ

Հարավային Օսիայի ինքնահռչակ նախագահը հիվանդանոց է տեղափոխվել


Հարավային Օսիայի ինքնահռչակ նախագահ Ալլա Ջիոևա

Հարավային Օսիայի ինքնահռչակ նախագահ Ալլա Ջիոևան ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանությունում հարցաքննման ժամանակ իր առողջության կտրուկ վատթարացման պատճառով:

Այս իրադարձությունները տեղի են ունեցել Ջիոևայի երդմնակալության արարողության անցկացումից ընդամենը մի քանի ժամ առաջ:

Հարավային Օսիայի քննիչներն ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն կրթության նախկին նախարարին կասկածում են անցյալ տարի հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Ոստիկանությունը հինգշաբթի ուշ երեկոյան այցելել է Հարավային Օսիայի մայրաքաղաքում գտնվող Ջիոևայի շտաբը՝ ինքնահռչակ նախագահի հարցաքննությունն անցկացնելու համար:

Ալլա Ջիոևան պնդում է, որ անցյալ տարի Հարավային Օսիայում անցկացված նախագահական ընտրություններում ինքը հաղթանակ էր տարել, սակայն Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել ընտրության արդյունքները՝ մեղադրելով Ջիոևային ընտրակեղծիքներ իրականացնելու մեջ:

Ջիոևան սակայն անտեսել է դատարանի որոշումը՝ իր երդմնակալության արարողությունը նշանակելով փետրվարի 10-ին: Ո

Հարավային Օսիայի ոստիկանության կողմից իրականացված գործողությունները գնահատվում են որպես Ջոիևայի ծրագրերի խաթարմանն ուղղված գործողություններ:

XS
SM
MD
LG