Հարավամերիկյան պետությունների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն նրանք սատարում են Էկվադորին «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու հարցում:
«Հարավամերիկյան պետությունների միության» կազմի մեջ մտնող 12 պետությունների արտգործնախարարների կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նրանք հայտնել են Էկվադորի հետ իրենց միասնության մասին՝ վերահաստատելով այս երկրի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու՝ առանց այլ պետությունների կողմից սպառնալիքներ ստանալու իրավունքը:
Ջուլիան Ասանժը կիրակի օրը հանդես է եկել Էկվադորի դեսպանատան պատշգամբից՝ կոչ անելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային «իրականացնել ճիշտ քայլեր»։
«ԱՄՆ-ը պետք է դատապարտի «Վիքիլիքս»-ի դեմ իր որդեգրած վհուկաորսը, պետք է դադարեցնի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից իրականացվող հետաքննությունը, և ԱՄՆ-ը պետք է խոսք տա, որ չի փորձելու մեղադրել մեր անձնակազմին ու աջակիցներին», - ասել է Ասանժը
Հիշեցնենք, որ Էկվադորի իշխանությունները հինգշաբթի օրը քաղաքացիական ապաստան են տրամադրել «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ խորացնելով Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերություններում ստեղծված փակուղային վիճակը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները զգուշացրել են, որ կարող են զրկել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը դիվանագիտական կարգավիճակից՝ «Վիքիլիքս»-ի հիմնադրին Շվեդիային փոխանցելու նպատակով:
Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինոն ասել է, թե Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու որոշումը կայացվել է՝ ելնելով վերջինիս անվտանգության և իրավունքների խախտման մտավախությունից:
Նախքան Էկվադորի կողմից քաղաքացիական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացնելը Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեջ են բերել երկրի օրենսդրության մեջ առկա քիչ հայտնի մի դրույթ, որի համաձայն Ասանժին կալանքի տակ վերցնելու մասին որոշումն ի կատար ածելու նպատակով այդ երկրի դեսպանությունը կարող է զրկվել դիվանագիտական կարգավիճակից:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից արված հայտարարությունն առաջացրել է Էկվադորի կառավարության կտրուկ արձագանքին, որի համաձայն Մեծ Բրիտանիան սպառնալիք է ներկայացրել Էկվադորի դեսպանությանը:
Բացի այդ, բրիտանական կառավարության կողմից Էկվադորի դեսպանության դիվանագիտական կարգավիճակը չեղյալ հայտարարելու մասին որոշումը քննադատության է ենթարկվել նաև օտարերկրյա այլ պետությունների դիվանագետների կողմից, որոնք ասել են, որ այդ քայլը կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայի դեսպանությունների նկատմամբ համանման միջոցների ընդունման:
Ջուլիան Ասանժի կողմից «Վիքիլիքս» կայքում գաղտնի նյութերի հրապարակումները մեծ աղմուկ էին բարձրացրել լրատվամիջոցներում և առաջացրել Միացյալ Նահանգների կառավարության զայրույթը։
ԱՄՆ-ի կառավարությունն ուսումնասիրում է գաղտնի նյութերի հրապարակման հետ կապված Ասանժին քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունը։ Ասանժի համաձայն, իրեն Շվեդիա տեղափոխելու դեպքում նա ի վերջո հանձնվելու է Միացյալ Նահանգների իշխանություններին։