Մատչելի հղումներ

«Sony» ընկերությունը կրճատելու է 10 հազար աշխատատեղ


«Sony» ընկերությունը ամբողջ աշխարհում գտնվող իր ստորաբաժանումներում նախատեսում է կրճատել 10 հազար աշխատատեղ՝ ընկերության ամբողջ աշխատուժի գրեթե վեց տոկոսը: Կրճատումներն իրականացվում են ընկերության կառուցվածքային փոփոխություններ շրջանակում, որոնք միտված են ընկերության շահութաբերության վերականգնման:

Անցյալ տարվա վերջին եռամսյակում ընկերությունը 2,1 միլիարդ դոլարի կորուստ է գրանցել:

Ճապոնիայի «Nikkei» գործարար լրատվության գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ մոտ 5 հազար աշխատատեղ կրճատվելու է քիմիական ապրանքներ, ինչպես նաև փոքր և միջին չափսի հեռուստաէկրաններ արտադրող ստորաբաժանումների վերակազմավորման արդյունքում: Դեռևս սակայն հայտնի չէ, թե որքան աշխատատեղ է կրճատվելու Ճապոնիայում, և որքան՝ արտասահմանում:

«Nikkei»-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն, «Sony»-ին պահանջելու է իր գործադիր յոթ տնօրեններից վերադարձնել իրենց կանխիկի տեսքով վճարված պարգևները:

«Sony» ընկերությունը, բարձ տեխնոլոգիաների ոլորտում գործող Ճապոնիայի այլ ընկերությունների, ներառյալ «Panasonic» և «Sharp»-ի հետ մեկտեղ, կրճատում է ծախսերը՝ փորձելով վերականգնել ընկերության շահութաբերությունը: Փորձագետների համաձայն, «Sony»-ի խնդիրների հիմքում հիմնականում ընկած է հեռուստացույցների վաճառքի ծավալների անկումը:

XS
SM
MD
LG