Մատչելի հղումներ

Հարձակում Սոնի ընկերության Փլեյ Ստեյշըն համակարգի դեմ


Հարձակում Սոնի ընկերության Փլեյ Ստեյշըն համակարգի դեմ
Հարձակում Սոնի ընկերության Փլեյ Ստեյշըն համակարգի դեմ

Ճապոնական Սոնի ընկերության ղեկավար Հաուարդ Ստրինգըրը հանդես է եկել իր ընկերությանը պաշտպանող հայտարարությամբ, որը առաջինն է առցանց տեսախաղերի համակարգի վրա կատարված կիբերային հարձակումից ի վեր։

Ճապոնական Սոնի ընկերության ղեկավար Հաուարդ Ստրինգըրը հանդես է եկել իր ընկերությանը պաշտպանող հայտարարությամբ, որը առաջինն է առցանց տեսախաղերի համակարգի վրա կատարված կիբերային հարձակումից ի վեր։ Նա հայտարարել է, թե այդ հարձակումը, իր բառերով ՛՛աննախադեպ երեւույթ՝՝ է եւ առցանց ոչ մի համակարգ ՛՛100 տոկոսով պաշտպանված չէ՝՝։

Սոնի ընկերությունը Փլեյ Ստեյշընի ցանցը փակել էր ապրիլի 20-ին, երբ հարձակման հեղինակները ձեռք էին բերել Փլեյ Ստեյշըն օգտագործող ավելի քան 100 միլիոն մարդկանց անձնական տեղեկությունները, ներառյալ վարկային քարտերի տվյալները։ Փլեյ Ստեյշընի ցանցը առցանց տեսախաղերով զբաղվող անձանց միջեւ ուղղակի կապ է ստեղծում, թույլ տալով, որ նրանք փոխանակեն տեսախաղեր, երաժշտություն եւ այլ տեղեկություններ։

XS
SM
MD
LG