Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների զինծառայողները գրոհել են առևանգված նավը


ԱՄՆ-ի նավատորմի զինծառայողները գրոհել են Սոմալիի ափի մոտակայքում ծովահենների կողմից առևանգված նավը:

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի նավատորմի զինծառայողներին հաջողվել է ծովահեններից ազատել գերմանական «MV Magellan Star» նավը` վերադարձնելով կառավարումը նավի անձնակազմին:

Իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է կասկածյալ ինը ծովահեն, որոնք չորեքշաբթի օրը առևանգել էին գերմանական նավը: Մարդկային զոհերի և վիրավորների մասին հաղորդագրություններ չկան:

Միացյալ Նահանգների նավատորմը մասնակցում է Ադենի ծոցում նավային երթուղիների պաշտպանությունն իրականացնող միջազգային ուժերի կազմում:

Սոմալիի ափի մոտակայքում այս տարի շարունակվում են ծովահենների հարձակումները` չնայած ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Չինաստանի ռազմանավերի կողմից իրականացվող պարեկային ծառայությանը:

XS
SM
MD
LG