Մատչելի հղումներ

Արեգակնային փոթորիկը սպառնում է երկրագնդին


Արեգակնային փոթորիկը սպառնում է երկրագնդին

Արեգակի վրա անցած մի քանի շաբաթների ընթացքում գրանցված երեք խոշոր պայթյուններն ԱՄՆ-ի գիտնականներին ստիպել են հանդես գալ արբանյակային ալեհավաքներից, հեռահաղորդակցության միջոցներից եւ էլեկտրական սարքավորումներից օգտվողներին եկող մի քանի օրերին հնարավոր խանգարումների մասին նախազգուշացումով։

՝՝Մագնիսական փոթորիկը, որը շուտով սկսվելու է, կլինի միջինից ուժեղ մակարդակների՛՛, ասել է տիեզերական եղանակի տեսության հարցերով գիտնական Ջոզեֆ Քանչեսը։

Նրա խոսքերով արեգակնային փոթորիկները կարող են ազդել էլեկրոնային քարտեզային համակարգերի վրա, մինչեւ Մինեսոտա եւ Վիսկոնսին նահանգներն առաջ բերել հյուսիսափայլ։

Արեգակնային ակտիվությունից կախված մեծ ազդեցություններ հազվադեպ են տեղի ունենում, սակայն՝ երբեմն ունենում լուրջ հետեւանքներ։ Օրինակ 1989 թվականին այն դարձավ Կանադայում էլեկտրակայանների խափանման պատճառ, մի քանի ժամ շարունակ մթության մեջ թողնելով մոտ 6 միլիոն մարդու։

Ամենախոշոր արեգակնային փոթորիկը տեղի է ունեցել 1859 թվականին ու հիմնականում ազդեցություն գործել հեռագրային կապի համակարգերի վրա։

Արեգակնային նման փոթորիկն այսօր կարող է հասցնել մինչեւ 2 տրիլիոն դոլարի վնաս ամբողջ աշխարհում։

XS
SM
MD
LG