Ռուսաստանի Սոչի քաղաքում երեքշաբթի օրը մեկնարկել է անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին միջազգային հանդիպումը:
Երկօրյա հանդիպմանը, որը գումարվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ, մասնակցելու են 44 պետությունների`այդ թվում Հայաստանի անվտանգության ոլորտի պաշտոնյաները:
Սոչիում տեղի ունեցող հանդիպման մասնակիցները քննարկելու են ընդհանուր վտանգներին հակազդելու և ընդհանուր խնդիրները լուծելու հարցերը:
Սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսը, որը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում, այցելելու է Սոչիում անցկացվող հանդիպումը: