Մատչելի հղումներ

Սնոուդեն. «Իմ առաքելությունն ավարտված է»


Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած Սոնուդենն ասել է, թե բավարարված է այն արդյունքներով, որը ստացել է՝ գաղտնի տեղեկությունների հրապարակման միջոցով

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենն ասել է, որ ԱԱԳ-ի գաղտնալսումների ծրագրի մասին տեղեկությունները հրապարակելուց հետո «իր առաքելությունն ավարտված է»:

Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած Սոնուդենը, որն այժմ բնակվում է մայրաքաղաք Մոսկվայում, «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե բավարարված է այն արդյունքներով, որը ստացել է գաղտնի տեղեկությունների հրապարակման միջոցով, քանի որ այդ տեղեկություններն այժմ հասանելի են դարձել հասարակության համար և «մարդիկ կարող են օգտագործել դրանք այնպես, ինչպես կցանկանան»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանի կողմից դեկտեմբերի 16-ին ԱԱԳ-ի գաղտնալսման ծրագրի շուրջ կայացված որոշման համաձայն, ԱԱԳ-ի գաղտնալսման ծրագիրը հակասահմանադրական է:

Իր որոշման մեջ դաշնային դատավոր Ռիչարդ Լեոնն ասել է, թե «չի կարող պատկերացնել մարդկանց անձնական տեղեկությունների մեջ խտրականություն չդնող և կամայական ավելի մեծ ներխուժում, քան պետական մարմինների կողմից նման տեղեկությունների հավաքումն առանց դատական մարմինների կողմից նախորոք տրված թույլտվության:

Դատավոր Լեոնը սակայն անմիջապես ուժի մեջ չի դրել որոշումը՝ ժամանակ տրամադրելով Միացյալ Նահանգների կառավարությանը բողոքարկել այն ավելի բարձր ատյանի դատարանում:
XS
SM
MD
LG