Մատչելի հղումներ

Էդվարդ Սնոուդենն աշխատանքի է տեղավորվել Ռուսաստանում


Փաստաբանի համաձայն, Սնոուդենն աշխատանքի է անցել Ռուսաստանի ամենախոշոր համացանցային ընկերություններից մեկում՝ որպես տեխնիկական աջակցության մասնագետ

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի փաստաբանը հայտնել է, որ իր հաճախորդն աշխատանքի է անցել Ռուսաստանի ամենախոշոր համացանցային ընկերություններից մեկում՝ որպես տեխնիկական աջակցության մասնագետ:

Փաստաբան Անատոլի Կուչերենան ասել է, որ Էդվարդ Սնոոդենը Ռուսաստանում իր աշխատանքային գործունեությունը կմեկնարկի ուրբաթ օրը:

Կուչերենան սակայն հրաժարվել է տեղեկություներ տրամադրել Սնոուդենի նոր գործատուի անվան մասին՝ շարունակելով ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայողի գտնվելու վայրը գաղտնի պահելուն ուղղված ջանքերը:

Հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ռուսաստանյան տարբերակ «ՎԿոնտակտե» կայքի հիմնադիր Պավել Դուրովը մի քանի ամիս առաջ հրապարակայնորեն առաջարկել էր Սնոուդենին աշխատել իր հետ: Դուրովը սակայն հինգշաբթի օրը հրաժարվել է մեկնաբանություններ տրամադրելուց այն մասին, թե արդյոք Սնոոդենն աշխատանքի է անցել իր ընկերությունում:
XS
SM
MD
LG