Ռուսաստանի ներգաղթի ոլորտի պաշտոնյաները երկուշաբթի օրը հայտնել են, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից որոնվող Էդվարդ Սնոուդենը դիմել է Ռուսաստանին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Իր անունը բացահայտելուց հրաժարված պաշտոնյան Ռուսատանի և միջազգային լրատվամիջոցներին հայտնել է, թե Սնոուդենի հետ ճանապարհորդող «Վիքիլիքս»-ի ակտիվիստներից մեկը քաղաքական ապաստան ստանալու մասին դիմում է հանձնել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում գործող Ռուսաստանի հյուպատոսությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրն իր հերթին ասել է, որ իր երկիրը երբեք ոչ ոքի չի փոխանցել, և որ Սնոուդենը կարող է մնալ Մոսկվայում, եթե դադարեցնի տեղեկատվությունների բացահայտումը:
Նախագահ Պուտինը սակայն նշել է, որ եթե Սնոուդենը ցանկանում է մնալ Ռուսաստանում, ապա «պետք է դադարեցնի ամերիկացի մեր գործընկերներին վնաս հասցնող գործունեությունը՝ անկախ այն բանից, թե որքանով նման արտահայտությունը կարող էր հնչեցված լինել հենց իմ կողմից»՝ հավելելով, որ, ըստ էության, ԱՄՆ-ի լրտեսական գործակալության պայմանագրային նախկին աշխատողը նման գործունեությունը դադարեցնելու ծրագրեր չունի:
Պուտինն ասել է, թե ԱՄՆ-ից փախուստի դիմած Սնոուդենը «Ռուսաստանի գործակալ» չէ՝ կրկնելով, որ իր երկրի հետախուզական ծառայությունները չեն աշխատում Ռուսատանի օդանավակայանի տարանցիկ գոտում մնացող՝ Հոնկոնգից մի քանի օր առաջ ժամանած Սնոուդենի հետ: