Ավստրիացի Ֆելիքս Բաումգարտները դարձել է պատմության մեջ առաջին պարաշյուտիստը, որին հաջողվել է գերազանցել ձայնի արագությունը:
Սպորտային ավիացիայի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Բրայան Թուլին հայտնել է, որ կիրակի օրը Միացյալ Նահանգների Նյու Մեքսիկո նահանգում կատարված թռիչքի ընթացքում Բաումգարտենին հաջողվել է բացել ժամում 1342 կիլոմետր արագություն, ինչը հավասար է 1.24 ցուցիչի՝ ըստ Մախի:
Բաումգարտենը, բացի այս, գերազանցել է պարաշյուտով կատարվող թռիչքների բարձրության ռեկորդը, որը վերջին անգամ սահմանվել է 52 տարի առաջ, ինչպես նաև սահմանել է օդապարիկով ուղևորվելու նոր ռեկորդ:
Ավստրիացի պարաշյուտիստն իր ռեկորդային թռիչքը Նյու Մեքսիկո նահանգում կատարել է 38 կիլոմետր բարձրությունից, որին հասել է 850 խորանարդ մետր հելիում գազ պարունակող օդապարիկի միջոցով: Թռիչքի ընդհնուր տևողությունը կազմել է մոտ 10 րոպե:
Ֆելիքս Բաումգարտները գերազանցել է 1960 թվականին ամերիկացի Ջո Կիթինգերի կողմից սահմանված ռեկորդը: Վերջինս օգնում էր նոր ռեկորդակիրին թռիչքին նախապատրաստվելու գործում:
Ավստրիացու պարաշյուտային թռիչքը կատարվել է այն օրը, երբ 65 տարի առաջ ամերիկացի Չաք Եիգերն առաջին անգամ հաղթահարել է ձայնային արագության սահմանը՝ «Bell X-1» օդանավի միջոցով: