Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում Սլովենիայի հավաքականից Թինա Մեյզն ու Շվեյցարիայի հավաքականից Դոմինիք Գիսինը դարձել են օլիմպիական խաղերի պատմության մեջ լեռնադահուկային սպորտի առաջին կին մարզիկները, որոնք հավասար ցուցանիշներ են գրանցել և մրցումներում զբաղեցրել առաջին տեղը՝ նվաճելով օլիմպիական ոսկե մեդալ:
Լեռնադահուկային մրցումներում Մեյզն ու Գիսինը չորեքշաբթի օրը գրանցել են նույն՝ մեկ րոպե և 41,57 վայրկյան ցուցանիշը:
Դահուկային սպորտում նախկինում գրանցվել են հավասար ցուցանիշներ, սակայն դրանք գրանցվել են արծաթե մեդալի համար տարվող պայքարում: Նման վերջին դեպքը գրանցվել է 1998 թվականին:
Չմուշքավազքի մրցումներում Միացյալ Նահանգների հավաքականի մարզիկ Շանի Դեյվիսը չորեքշաբթի օրը պայքար է մղում տղամարդկանց 1000 մետր չմուշքավազքում ոսկե երրորդ մեդալը նվաճելու համար:
Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում մինչ այժմ նվաճած ոսկե մեդալներով առաջին տեղերը զբաղեցնում են Նորվեգիան, Կանադան և Գերմանիան: Այս պետությունների հավաքականներից յուրաքանչյուրը նվաճել է չորսական ոսկե մեդալ: