Մատչելի հղումներ

Իսրայելը ոչնչացրել է Եգիպտոսից արձակված հրթիռը


Հրթիռն արձակելու համար պատասխանատվություն են ստանձնել իսլամիստ զինյալները

Իսրայելը ոչնչացրել է Եգիպտոսի տարածքից Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ հանգստավայրի ուղղությամբ արձակված հրիթիռը:

Իսրայելի զինված ուժերի կողմից տարածված հայտարարության մեջ նշված է, որ հրթիռը ոչնչացվել է երեքշաբթի առավոտյան, սակայն որևէ մանրամասն չի ներկայացրել հրթիռի արձակման վայրի մասին:

Հայտարարության համաձայն, տուժածներ չեն եղել:

Իսլամիստ զինյալների խմբերից մեկն է պատասխանատվություն ստանձնել հրթիռն արձակելու համար՝ ասելով, թե այս գործողությունն իրականացվել է ի պատասխան Իսրայելի կողմից անցյալ ուրբաթ օրն իրականացված միջսահմանային հրթիռային հարձակման:

Իսրայելը հերքում է այս մեղադրանքները, մինչդեռ Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ այդ օրը զինյալների ուղղությամբ հրթիռներ են արձակվել Եգիպտոսի զինված ուժերի կողմից:

Սինայ թերակղզու հյուսիսային մասում 2011 թվականին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ սկսված և վերջինին տապալած ապստամբության ժամանակից ակտիվացել է իսլամիստ զինյալների գործունեությունը:
XS
SM
MD
LG