Մատչելի հղումներ

Իրանի բանտից ազատված լեռնագնացը երգ է թողարկել


Իրանի բանտից ազատված լեռնագնացը երգ է թողարկել
Իրանի բանտից ազատված լեռնագնացը երգ է թողարկել

Իրանի բանտերից մեկում մեկ տարուց ավելի անցկացրած ամերիկացի Սարա Շուրդը մի երգ է թողարկել` հույս ունենալով, որ այն կնպաստի բանտում դեռևս գտնվող իր ընկերների ազատ արձակմանը:

Նրա երգը և երգի տեսահոլովակը այս շաբաթ ավելի վաղ հրապարակվել էին տեսահոլովակների համատեղ օգտագործման «YouTube» կայքում:

Շուրդի համաձայն, «Ժամանակահատված» («Piece of Time») երգը նա գրել է` բանտում գտնվելու ժամանակ:

Տեսահոլովակում երգող Շուրդին հաջորդում են նրա երկու ընկերներ Ջոշ Ֆեթլի և Շեյն Բաուերի լուսանկարներն ու սիրողական նկարահանումները:

Իրանի իշխանությունները ձերբակալել էին երեք ամերիկացիներին` պնդելով, որ նրանք Իրանի տարածք էին անցել Իրաքից լրտեսական գործունեություն իրականացնելու համար: Ամերիկացիների համաձայն, նրանք լեռնագնացներ են, որոնք պատահմամբ էին անցել սահմանը:

XS
SM
MD
LG