Մատչելի հղումներ

Թուլուզի ահաբեկիչը «ցանկանում է զոհվել՝ զենքը ձեռքին»


Ֆրանսիայի հեռուսստատեությամբ ցուցադրված՝ Մուհամեդ Մերահին պատկերող արխիվային տեսանյութը

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում ոստիկանությունը շարունակում է պաշարել այն շենքը, որտեղ գտնվում է մի քանի մարդու սպանության մեջ մեղադրվող ահաբեկիչը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար ԿԼոդ Գեանի համաձայն, պարզ չէ, արդյոք ծնունդով Ալժիրից 24-ամյա Մուհամեդ Մերահը դեռ կենդանի է, քանի որ գիշերվա ընթացքում ոստիկանության ծառայողները կապ չեն հաստատել նրա հետ:

Նախարարի համաձայն, «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունենալու մասին հայտնած կասկածյալը հայտնել է «զենքը ձեռքին զոհվելու ցանկության մասին»:

Ոստիկանության երկու ծառայող վնասվածքներ է ստացել կասկածյալի գտնվելու վայրը գրոհով վերցնելու ավելի վաղ կատարված փորձի ժամանակ:

24-ամյա ալժիրցու գտվնելու վայրի մոտակայքում ավելի վաղ լսվել են մի քանի պայթյունի ուժեղ ձայներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել էր, թե Մերահը հանձնվելու ցանկություն է հայտնել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Գեանը հայտնել էր նաև, թե կասկածյալը հրեական դպրոցի վրա հարձակմամբ վրեժխնդիր եղել Իսրայելի զինվորականների կողմից պաղեստինցի երեխաների սպանության համար:

Ոստիկանության կողմից չորեքշաբթի օրը ձեռնարկված գործողությունների արդյունքում նույն տանը ձերբակալվել է կասկածյալի եղբայրը:

Կասկածյալը մեղադրվում է Ֆրանսիայի հարավարևմտյան Թուլուզ քաղաքում երեք երեխա և մեկ մեծահասակ հրեական մասնավոր դպրոցում երկուշաբթի վաղ առավոտյան բացված կրակի հետևանքով սպանելու մեջ: Մերահի կողմից բացված կրակի պատճառով զոհվել են դպրոցում դասավանդող ուսուցիչն ու չորս, հինգ և յոթ տարեկան հասակի երեք երեխա:

Հարձակման արդյունքում սպանվածների աճյունները տեղափոխվել են Իսրայել և թաղվել Երուսաղեմի մոտակայքում գտնվող «Գիվաթ Շաուլ» գերեզմանոցում: Հուղարկավորության արարողությունն այցելել են հազարավոր մարդիկ, որոնց թվում է եղել Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն:

Թուլուզում տեղի ունեցած սպանությունների պատճառով ընտրարշավը դադարեցնելու մասին էր հայտարարել Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, նախընտրական արշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտնել էին նաև նախագահական ընտրություններում սոցիալիստների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Հոլանդն ու աջ հայացքների հարող թեկնածու Մարի ԼեՊենը:

XS
SM
MD
LG