Շանհայի մետրոպոլիտենի երկու գնացքի բախման պատճառով վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ:
Չինաստանի պաշտոնական «Սինհուա» գործակալության համաձայն, վթարը տեղի է ունեցել ցերեկը, ժամը 3-ի սահմաններում, երբ մետրոպոլիտենի սարքավորումների շարքից դուրս գալու պատճառով գնացքներից մեկը բախվել է մյուսին:
Մետրոպոլիտենը շահագործող «Shanghai Shentang Metro Group» ընկերության տվյալների համաձայն, վթարի պատճառով վնասվածքներ է ստացել ավելի քան 40 մարդ, սակայն չի հաղորդել ծանր վնասվածքներ ստացողների մասին:
Տեղեկան հեռուստակայանների համաձայն, վթարի պատճառով վիրավորների թիվը գերազանցել է 100-ը:
Այս վթարը նման է այս տարվա հուլիսին արագընթաց գնացքի տեղի ունեցած այն վթարին, որի պատճառով զոհվել է 40 մարդ, և որը վնաս է հասցրել Չինաստանի արագընթաց գնացքների նկատմամբ հասարակության վստահությանը: