Մատչելի հղումներ

Իրանցի գիտնականը ԱՄՆ-ում


Shahram Amiri
Shahram Amiri

Հակասական տեղեկատվություն իրանցի գիտնականի ԱՄՆ-ում հայտնվելու վերաբերյալ

Ինտերնետային «You Tube» կայքէջում հայտնված մի տեսանյութում միջուկային էներգիայի ոլորտի իրանցի մի գիտնական հայտարարում է, որ Միացյալ Նահանգներում ինքն անվտանգ է և որ իր կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ գիտնականին առևանգել են:

Ներկայանալով որպես իրանցի գիտնական Շահրամ Ամիրին` ինտերնետային տեսանյութի միջոցով խոսող անձը նշում է նաև, որ ինքը Միացյալ Նահանգներ է ժամանել գիտական հետազոտությունները ֆիզիկայի ոլորտում շարունակելու նպատակով:

Նրա պնդումների համաձայն, զենքի արտադրության ոլորտն իրեն չի հետաքրքրում: Տեսանյութի միջոցով ասելիքը փոխանցելու գիտնականի որոշումը, իր խոսքերով, նպատակ ունի վերջ դնել իր անվան շուրջ տարածվող բամբասանքներն առ այն, թե ինքը վնասում է Իրանին:

Միաժամանակ, Իրանի պետական հեռուստաընկերությունն իր հերթին մեկ այլ տեսանյութ է ցուցադրել, որտեղ միևնույն գիտնականի անվան տակ ներկայացող մի մարդ պատմում է, թե ամերիկյան գաղտնի ծառայություններն իրեն առևանգել են Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքից: Տեսանյութի համաձայն, իրեն խոշտանգումների են ենթարկել Միացյալ Նահանգներում:

XS
SM
MD
LG